Մեր մասին - Motives Inn Dilijan

About hotel image

Բարի գալուստ Motives Inn Dilijan՝ ձեր հարմարավետ անկյունը Դիլիջանի սրտում: Հյուրանոցը գտնվում է լեռների, անտառների և մաքուր օդի միջավայրում, ինչը ձեր հանգիստը դարձնում է ոչ միայն հարմարավետ, այլև առողջարար:

Մենք առաջարկում ենք ոճային համարներ, որտեղ ամեն ինչ նախատեսված է ձեր հարմարության համար: Ընտանեկան հանգստի կամ ռոմանտիկ ճանապարհորդությունների համար մեր հյուրանոցը կատարյալ ընտրություն է:

Կարոք եք վայելել ազգային և եվրոպական խոհանոցի համեղ ուտեստներ ընտանեկան ռեստորանում, իսկ հատուկ պահերի համար հասանելի են ռոմանտիկ ընթրիքներ։ Բարում մատուցվում են կոկտեյլներ և ըմպելիքներ։

Հյուրանոցի տարածքում կան բացօթյա հանգստի գոտիներ, պիկնիկի և բարբեքյուի համար նախատեսված հարմարություններ, մանկական խաղահրապարակ, ինչպես նաև բացօթյա ժամանցային միջոցառումներ, այդ թվում՝ բացօթյա կինոդիտում:

Ձեր հարմարության համար մենք առաջարկում ենք տրանսֆեր, անվճար կայանատեղի և բարձր անվտանգության մակարդակ: Ընդունարանը, որը խոսում նաև է ռուսերեն և անգլերեն, և աշխատում է 24 ժամ, միշտ պատրաստ է օգնել և դարձնել ձեր հանգիստը առավել հաճելի:

Կեցության պայմանները

Երաշխավորված վաղ գրանցում և ուշ մեկնում
Վաղ մուտքի ժամը 07:00-ն է:
Վաղ ժամանման դեպքում՝ առավոտյան ժամը 7:00-ից հետո, կգանձվի հավելավճար կես օրվա համար:
Եթե ​​գրանցումը կատարվի մինչև ժամը 07:00-ը, ապա գումարին կավելացվի մեկ օրվա կացության ամբողջ արժեքը:
Ուշ մեկնման դեպքում՝ մինչև ժամը 18:00-ն, կգանձվի հավելավճար կես օրվա համար։
Եթե ​​18:00-ից հետո գրանցվի ուշ մեկնում, վճարման գումարին կավելացվի մեկ օրվա ամբողջ արժեքը:

Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Ստանդարտ տարիֆ - վճարումը կատարվում է հյուրանոց ժամանելուն պես. ամրագրման։ Չեղարկումն անվճար է, եթե ամրագրումը չեղարկվում է ժամանման օրվանից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ: Հակառակ դեպքում կգանձվի մեկ գիշերվա արժեքը:

Եթե ​​դուք ամրագրում ունեք մեր հյուրանոցում և չեք չեղարկել այն, բայց նաև չեք ժամանել, ապա ձեզնից կրկիին կգանձվի մեկ գիշերվա արժեք։

Վաղ ամրագրման տարիֆ - վճարում ամրագրման պահին. չեղարկման, փոփոխության կամ չներկայանալու դեպքում ամրագրման համար կատարված վճարը հետ չի վերադարձվում:

Կանոններ և պայմաններ

-